вторник, 5 августа 2014 г.

ՇԱԲԱԹՎԱ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՎԱԼԵՆՍԻԱՅՈՒՄ»

Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բրունո Սուկուլինին առաջիկա օրերին կորոշի իր ֆուտբոլային ապագան:
Ֆուտբոլիստի գործակալը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության հետ, որտեղ նա մտադիր է քննարկել և լրջորեն դիտարկել երիտասարդ կիսապաշտպանի անորոշ ապագան:
Նշվում է, որ պայմաննների համաձայն գոյություն ունեն երկու տեսակի միջոցներ: Բրունոն կամ մնում է «Քաղաքաբնակների» թիմ, կամ վարձակալական հիմունքներով տեղափոխվում «Վալենսիա»:
Ավելի վաղ «Վալենսիայի» տնօրեն Ռուֆետեն և աշխատակից Այալան փորձել են համոզել մանչեսթերյան ակումբի  ղեկավարությանը, սակայն ապարդյուն, իսկ պայմանագրում նշված հետգնման իրավունքը նույնպես մնաց ապարդյուն:
Արգենտինացին «Մանչեսթեր Սիթիյում», մասնավորապես նախընտրական սեզոնում անցկացրել է լավ և տպավորիչ հանդիպումներ, սակայն նա ի վիճակի չէ մրցակցելու Յայա Տուրեի, Խավի Գարսիայի, Ֆերնանդինյոյի և դեռևս նորեկ Ֆրենկ Լեմպարդի հետ:

Ինչպես ավելի վաղ նշել էինք, որ Գերմանիայի ազգային հավաքականի և «Սամպդորիայի» պաշտպան Շկոդրան Մուստաֆիի գործակալը Sport1-ին տված հարցազրույցում հերքել է բոլոր այն փաստերը, որոնց «Վալենսիան» վերջնական համաձայնության է եկել Մուստաֆիի հետ, այսօր նշվում է, որ գերմանացին պատրատվում է համալրել «Վալենսիայի» շարքերը:
Իտալական Gazzeta dello Sport-ը այս առավոտ տեղեկացրեց, որ Ֆաբիան Այալան ժամանել է Իտալիա, որի ընթացքում կողմերը քննարկել են հնարավոր տեղափոխության մասին:
Մուստաֆիի վերջնական առաջարկում «Վալենսիան» պատրաստ է վճարել 8 մլն եվրո, ինչը լիարժեք բավարար են համարում իտալացիները:
Այսպիսով կենտրոնական պաշտպանի ստորագրումը, կարող է դառնալ «չղջիկների» վեցերորդ ձեռքբերումը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:

0 коммент.:

Отправить комментарий