Показаны сообщения с ярлыком Շաբաթվա կարևոր իրադարձույթւոնները. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Շաբաթվա կարևոր իրադարձույթւոնները. Показать все сообщения

четверг, 29 января 2015 г.

Ժոաո Պերեյրան կտեղափոխվի «Հանովեր 96»
Joao Pereira se marcha al Hannover 96
Սպորտային լրատվականները տեղեկացնում է, որ «Վալենսիայի» պաշտպան Ժոաո Պերեյրան տեղափոխվելու է գերմանական «Հանովեր 96»:
Համաձայն մի շարք տեղեկությունների պորտուգալացի պաշտպանը գերմանական Բունդեսլիգայում կխաղա վարձավճարի դիմաց, 6 ամիս ժամկետով:
Մոտ օրերում Պերեյրան հրաժեշտ կտա խաղընկերներին:

Լարվածություն RFEF-ի հանձնաժողովի ժամանակ
Salvo se plantea vetar al informador de la LFP
Երեկ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցավ Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի և կարգապահական կոմիտեյի հանձնաժողովը:
Նախագահական ժողովը ընթացավ բավականին լարված դրությամբ:
Ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը մեղադրել է վալենսիական Curva Nord-ին, նշելով, որ Մեստալյայում կայացած Վալենսիա - Սևիլիա հանդիպմանը առկա են եղել մի շարք ռասիստական արտահայտություններ, ինչպիսին են օրինակ՝ Puta Sevilla, Ունայ Էմերի անպիտան, և հարբած Բանեգա, այսպիսի արտահայտություներ:
Մարիա Վիլյարի տված այս հարցին պարզ է պատասխանել «Վալենսիայի» նախագահ Ամադեո Սալվո Լիլյոն, պատասխանելով, որ մեր թիմում յուրաքանչյուր մրցաշրջանի ընթացքում մի քանի անգամ պաշտոնապես հայտարարվում է երկրպագուների կարգապահական կանոնները, ասել է Սալվոն RFEF-ի հանձնաժողովում:

Ֆրանսիսկո Ռուֆետե. Վստահ եմ, որ Գայան կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ
«Չղջիկների» մարզական տնօրեն Ֆրանսիսկո Ռուֆետեն կարծում է, որ իսպանացի պաշտպան Խոսե Լուիս Գայան կերկարաձգի գործող պայմանագիրը «Վալենսիայի» հետ:
Վերջին օրերի ընթացքում սպորտային մի շարք կայքերում գրվում էին Խոսե Գայայի Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հավանականությունը:

ՇԱԲԱԹՎԱ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՎԱԼԵՆՍԻԱՅՈՒՄ»

пятница, 31 октября 2014 г.

«Վալենսիան» մեկ ամսով կորցնում է Դանի Պարեխոյին
«Վալենսիայի» կիսապաշտպան Դանիել Պարեխոն մեկ ամսով չի կարողանա օգնել խաղընկերներին:
Ակումբի ավագը վնասվածք է ստացել մարզման ժամանակ, որից հետո ակումբի բուժկենտրոնում պարզ է դարձել, որ 26-ամյա Պարեխոն մեկ ամիս չի օգնի «Վալենսիային»:
Ընթացքիկ մրցաշրջանում Դանին մասնակցել է 9 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ:

Օրբանը չի մասնակցել մարզմանը
Այսօր Սյուդադ Դեպորտիվա մարզաբազայում կայացավ թիմի հերդական բաց մարզումը, որտեղ ավելի քան 300 երկրպագուներ հնարավորություն ունեցան դիտելու վերապատրաստման գործընթացը, «Վիլյառեալի» հետ արտագնա խաղի համար:
Մարզումը բաց է թողել «Վալենսիայի» պաշտպան Լուկաս Օրբանը, ով ինչպես տեղեկացրել էինք վնասել է ձախ ոտքը: Արգենտինացին կշարունակի անցնել բուժզննում, մինչև, որ պարզ դառնա ապաքինման ժամկետը:

Լիմը մեքենաներ է նվիրել «Վալենսիայի» խաղացողներին
2-superkar-McLaren-P1_slayder-460x223
Վերջին շաբաթվա ընթացքում Պիտեր Լիմը հայտնվեց «Վալենսիայի» երկրպագուների ուշադրության կենտրոնում: Ակումբի սեփականատերը անգամ այցելել է Նոր Մեստալյա, հետագա պլանները կանխագուշակելու համար, բայց այն, որ ամենակարևորն էր թիմային անձնակազմի համար, խաղացողներին Mclaren P1-ի՝ աշխարհի նախկին ամենաարագ մեքենայի հաջորդ մոդելի նվերն էր:
Աղբյուրի շնորհիվ պարզ դարձավ այն, որ այս մեքենան ունի 8-մխոցային շարժիչ՝ 800 ձիաուժ հզորությամբ: Նշվում է, որ այն արտադրվել է սահմանափակ քանակությամբ ՝500 նմուշ, որոնցից յուրաքանչյուրը մոտավոր կարժենա 1.1 միլիոն դոլար:

ՇԱԲԱԹՎԱ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՎԱԼԵՆՍԻԱՅՈՒՄ»

воскресенье, 31 августа 2014 г.

Ամառային տրանսֆերային պատուհանի փակումը մոտենում է իր ավառտին, մինչ այդ վալենսիացիների գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտո Սանտուն, տնօրեն Ռուֆետեն, սեփականատեր Պիտեր Լիմը, ինչպես նաև աշխատակից Ժորժե Մենդեշը դեռ շարունակում են լավագույների որոնումը:
Ակումբի ղեկավարությունը բանակցությունների մեջ է ներառել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյին: «Չղջիկները» իսպանացուն դիտարկում են, որպես լավագույն տարբերակներից մեկը, սակայն Նեգերդոն դեռ ապաքինվում է ստացած վնասվածքից:
Առայժմ բանակցությունները լավ են զարգանում, նշվում է նաև, որ մյուս տարբերակում Ալվարո Նեգերդոն կարող է «Վալենսիա» տեղափոխվել վարձավճարի դիմաց:
- Հաղորդում է Superdeporte-ն:
Հջորդ տարբերակը մանչեսթերյան մեկ այլ ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Թոմ Ուիլյամ Քլևերլին է, ում ծառայութնուններով հետաքրքրված են մի շարք ակումբներ:
Քլևերլիի համար պայքարին են մասնակցում մի քանի բրիտանական ակումբներ, ինչպես նաև իսպանական ակումբը:
Հանրահայտ հեղինակավոր Sky Sports-ը հաղորդում է, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի Վան գալը պատրաստ է դիտարկել ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունները:
Երեկ հաղորդվել է, որ կենտրոնական կիսապաշտպանը մոտ է «Ասթոն Վիլլա» տեղափոխվելուն, որը 25-ամյա Թոմի համար առաջարկում է 8 միլիոն ֆունտ:
Այս մրցաշրջանում Վան Գալը ֆուտբոլիստին վստահել է միայն մեկ խաղում, որտեղ «Սանդերլենդի» հետ մրցակցությունում խաղն ավարտվել է 1-1 հաշվով:
«Վալենսիայի» կիսապաշտպան Ջոնատան Վիեյրան կարող է կարիերան շարունակել «Չարլտոնում»:
Ակումբը, որը հանդես է գալիս Անգլիայի երկրորդ լիգայում, պատրաստ է ֆուտբոլիստի համար վճառել նշված գումարը, փոխարենը Վիեյրայից զրկվեցին «Դեպորտիվոն», «Էյբարը», «Գրանադան», ինչպես նաև «Կորդոբան»:
Ակումբների կառավարությունները պատրաստ չեն կիսապաշտպանին վարձատրել պայմանագրին համաձայն գումարը:

ՇԱԲԱԹՎԱ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒՅԹՒՈՒՆՆԵՐԸ «ՎԱԼԵՆՍԻԱՅՈՒՄ»

вторник, 5 августа 2014 г.

Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բրունո Սուկուլինին առաջիկա օրերին կորոշի իր ֆուտբոլային ապագան:
Ֆուտբոլիստի գործակալը կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության հետ, որտեղ նա մտադիր է քննարկել և լրջորեն դիտարկել երիտասարդ կիսապաշտպանի անորոշ ապագան:
Նշվում է, որ պայմաննների համաձայն գոյություն ունեն երկու տեսակի միջոցներ: Բրունոն կամ մնում է «Քաղաքաբնակների» թիմ, կամ վարձակալական հիմունքներով տեղափոխվում «Վալենսիա»:
Ավելի վաղ «Վալենսիայի» տնօրեն Ռուֆետեն և աշխատակից Այալան փորձել են համոզել մանչեսթերյան ակումբի  ղեկավարությանը, սակայն ապարդյուն, իսկ պայմանագրում նշված հետգնման իրավունքը նույնպես մնաց ապարդյուն:
Արգենտինացին «Մանչեսթեր Սիթիյում», մասնավորապես նախընտրական սեզոնում անցկացրել է լավ և տպավորիչ հանդիպումներ, սակայն նա ի վիճակի չէ մրցակցելու Յայա Տուրեի, Խավի Գարսիայի, Ֆերնանդինյոյի և դեռևս նորեկ Ֆրենկ Լեմպարդի հետ:

Ինչպես ավելի վաղ նշել էինք, որ Գերմանիայի ազգային հավաքականի և «Սամպդորիայի» պաշտպան Շկոդրան Մուստաֆիի գործակալը Sport1-ին տված հարցազրույցում հերքել է բոլոր այն փաստերը, որոնց «Վալենսիան» վերջնական համաձայնության է եկել Մուստաֆիի հետ, այսօր նշվում է, որ գերմանացին պատրատվում է համալրել «Վալենսիայի» շարքերը:
Իտալական Gazzeta dello Sport-ը այս առավոտ տեղեկացրեց, որ Ֆաբիան Այալան ժամանել է Իտալիա, որի ընթացքում կողմերը քննարկել են հնարավոր տեղափոխության մասին:
Մուստաֆիի վերջնական առաջարկում «Վալենսիան» պատրաստ է վճարել 8 մլն եվրո, ինչը լիարժեք բավարար են համարում իտալացիները:
Այսպիսով կենտրոնական պաշտպանի ստորագրումը, կարող է դառնալ «չղջիկների» վեցերորդ ձեռքբերումը այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:

ՇԱԲԱԹՎԱ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՎԱԼԵՆՍԻԱՅՈՒՄ»

вторник, 8 июля 2014 г.

Ձեզ ենք ներկայացնում վալենսիացիների ծանր շաբաթվա բոլոր իրադարձությունները:

Մահացավ Ալֆերդո դի Ստեֆանոն:

Կյանքին հրաժեշտ տվեց Մադրիդի «Ռեալի» պատվավոր նախագահ Ալֆերդո դի Ստեֆանոն:
Օրեր առաջ դի Ստեֆանոյին ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել ցավոք չհաջողվեց:
88-ամյա դի Ստեֆանոն ֆուտբոլային մարզչական կարիերայում հասցրել է մարզել նաև «Վալենսիան» հեռավոր 1947 թվականներին ընկած ժամանակահատվածում:
«Վալենսիայի» անձնակազմը ժամանել էր Ալֆերդո դի Ստեֆանոյի հոգեհանգստին:
«Վալենսիայից» ներկա էին եղել Ամադեո Սալվոն, Խուան Սոլը և նախկին նախագահ Ժաումե Օրտին:
ValenciaCF.am - Մենք նունպես ցավակցում են դի Ստեֆանոյի ընտանիքին, ընկերներին և հարազատներին - «Ալֆերդո դի Ստեֆանոն ընդմիշտ կմնա մեր սրտերում, նա իրոք վառ հուշեր է թողել ոչ միայն «Ռեալ Մադրիդում», այլ նաև «Վալենսիայում» անցկացրած բոլոր տարիների ընթացքում»:

Խուան Բերնատի հրաժեշտի խոսքերը «Վալենսիայի» երկրպագուներին - «Ես ծնվել եմ Վալենսիայում և կմահանամ այստեղ»:
Ակումբի պաշտոնական կայքը ներկայացրեց «Վալենսիայի» արդեն նախկին պաշտպան Խուան Բերնատի հրաժեշտի խոսքերը «Վալենսիայի» երկրպագուներին:
Վերջին մամուլի ասուլիսում, Բերնատը ցանկացավ հրաժեշտ տալ երկրպագուներին, նա խոստովանեց, որ բավականին բարդ է թողնել հարազատ ակումբը, սակայն «Բավարիայում» խաղալը առավել կարևոր է իր և ֆուտբոլային ապագայի համար: Ֆուտբոլիստը բաց չթողեց առիթը նշելու՝«Ես ծնվել եմ Վալենսիայում և կմահանամ այստեղ»:
- Հաղորդում է ValenciaCF.com-ը:



Էվեր Բանեգան, Ալի Սիսոկոն և Ջոնատան Վիեյրան ներկա են եղել մարզմանը:

Վարձավճարով արգենտինական «Նյուելս Օլդ Բոյս» տեղափոխված Էվեր Բանեգան վերադարձել է «Վալենսիա», նրա հետ թիմ են վերադարձել վարձավճարով «Ռայո Վալեկանո» տեղափոխված Ջոնատան Վիեյրան և վարձավճարով «Լիվերպուլ» տեղափոխված Ալի Սիսոկոն: 
Ֆուտբոլիստները մասնակցել են մարզմանը:
- Հավելենք, որ մարզման ընթացքում ոտքի վնասվածք է ստացել Ֆեդե Կարտաբիան, վնասվածքի մասին տեղակություններ դեռևս չեն հաղորդվում:

Սերգե Լեուկոն կարող է դառնալ «Վալենսիայի» հիմնական կազմի ֆուտբոլիստ:
Super Deporte-ն տեղեկացնում է, որ կամերունցի Սերգե Լեուկոն, ով այժմ հանդես է գալիս «Վալենսիա Բ-ում», կարող է կարիերան շարունակել «Վալենսիայի» հիմնական կազմում:
Աղբյուրի հաղորդմամբ, Լեուկոն կարող է հանդես գալ պաշտպաններ Ժոաո Պերեյրայի և Անտոնիո Բարագանի դիրքում:
Նշվում է, որ ազգությամբ կամերունցի Սերգե Լեուկոն հրավեր է ստացել միանալու նաև Գերմանիայի ազգային հավաքականին:

ՇԱԲԱԹՎԱ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՎԱԼԵՆՍԻԱՅՈՒՄ»