четверг, 29 января 2015 г.

ՇԱԲԱԹՎԱ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՎԱԼԵՆՍԻԱՅՈՒՄ»

Ժոաո Պերեյրան կտեղափոխվի «Հանովեր 96»
Joao Pereira se marcha al Hannover 96
Սպորտային լրատվականները տեղեկացնում է, որ «Վալենսիայի» պաշտպան Ժոաո Պերեյրան տեղափոխվելու է գերմանական «Հանովեր 96»:
Համաձայն մի շարք տեղեկությունների պորտուգալացի պաշտպանը գերմանական Բունդեսլիգայում կխաղա վարձավճարի դիմաց, 6 ամիս ժամկետով:
Մոտ օրերում Պերեյրան հրաժեշտ կտա խաղընկերներին:

Լարվածություն RFEF-ի հանձնաժողովի ժամանակ
Salvo se plantea vetar al informador de la LFP
Երեկ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցավ Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիայի և կարգապահական կոմիտեյի հանձնաժողովը:
Նախագահական ժողովը ընթացավ բավականին լարված դրությամբ:
Ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը մեղադրել է վալենսիական Curva Nord-ին, նշելով, որ Մեստալյայում կայացած Վալենսիա - Սևիլիա հանդիպմանը առկա են եղել մի շարք ռասիստական արտահայտություններ, ինչպիսին են օրինակ՝ Puta Sevilla, Ունայ Էմերի անպիտան, և հարբած Բանեգա, այսպիսի արտահայտություներ:
Մարիա Վիլյարի տված այս հարցին պարզ է պատասխանել «Վալենսիայի» նախագահ Ամադեո Սալվո Լիլյոն, պատասխանելով, որ մեր թիմում յուրաքանչյուր մրցաշրջանի ընթացքում մի քանի անգամ պաշտոնապես հայտարարվում է երկրպագուների կարգապահական կանոնները, ասել է Սալվոն RFEF-ի հանձնաժողովում:

Ֆրանսիսկո Ռուֆետե. Վստահ եմ, որ Գայան կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ
«Չղջիկների» մարզական տնօրեն Ֆրանսիսկո Ռուֆետեն կարծում է, որ իսպանացի պաշտպան Խոսե Լուիս Գայան կերկարաձգի գործող պայմանագիրը «Վալենսիայի» հետ:
Վերջին օրերի ընթացքում սպորտային մի շարք կայքերում գրվում էին Խոսե Գայայի Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հավանականությունը:

0 коммент.:

Отправить комментарий