среда, 28 января 2015 г.

«ՎԱԼԵՆՍԻԱՅԻ» ՎԵՐՋԻՆ ՏՐԱՆՍՖԵՐԸ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԲԱԿԱԼԻՆ

Ինչպես հաղորդում է Sky Italia պարբերականը, «Վալենսիայի» ձմեռային շուկայի վերջին տրանսֆերը կարող է լինել «ՊՍՎ-ի» 18-ամյա հարձակվող Զաքարիա Բակալին:

«Չղջիկները» մոտ են համաձայնության գալու երիտասարդ բելգիացու տրանսֆերի շուրջ:
Զաքարիան համարվում է հոլանդական ակումբի ամենախոստումնալից խաղացողներից մեկը, սակայն նշվում է, որ հարձակվողը չի ցանկանում նոր պայմանագիր կնքել «ՊՍՎ-ի» հետ:

Սպասվում է, որ «Վալենսիան» նոր առաջարկով կդիմի «ՊՍՎ-ին»:

0 коммент.:

Отправить комментарий