пятница, 31 октября 2014 г.

ՇԱԲԱԹՎԱ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՎԱԼԵՆՍԻԱՅՈՒՄ»

«Վալենսիան» մեկ ամսով կորցնում է Դանի Պարեխոյին
«Վալենսիայի» կիսապաշտպան Դանիել Պարեխոն մեկ ամսով չի կարողանա օգնել խաղընկերներին:
Ակումբի ավագը վնասվածք է ստացել մարզման ժամանակ, որից հետո ակումբի բուժկենտրոնում պարզ է դարձել, որ 26-ամյա Պարեխոն մեկ ամիս չի օգնի «Վալենսիային»:
Ընթացքիկ մրցաշրջանում Դանին մասնակցել է 9 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ:

Օրբանը չի մասնակցել մարզմանը
Այսօր Սյուդադ Դեպորտիվա մարզաբազայում կայացավ թիմի հերդական բաց մարզումը, որտեղ ավելի քան 300 երկրպագուներ հնարավորություն ունեցան դիտելու վերապատրաստման գործընթացը, «Վիլյառեալի» հետ արտագնա խաղի համար:
Մարզումը բաց է թողել «Վալենսիայի» պաշտպան Լուկաս Օրբանը, ով ինչպես տեղեկացրել էինք վնասել է ձախ ոտքը: Արգենտինացին կշարունակի անցնել բուժզննում, մինչև, որ պարզ դառնա ապաքինման ժամկետը:

Լիմը մեքենաներ է նվիրել «Վալենսիայի» խաղացողներին
2-superkar-McLaren-P1_slayder-460x223
Վերջին շաբաթվա ընթացքում Պիտեր Լիմը հայտնվեց «Վալենսիայի» երկրպագուների ուշադրության կենտրոնում: Ակումբի սեփականատերը անգամ այցելել է Նոր Մեստալյա, հետագա պլանները կանխագուշակելու համար, բայց այն, որ ամենակարևորն էր թիմային անձնակազմի համար, խաղացողներին Mclaren P1-ի՝ աշխարհի նախկին ամենաարագ մեքենայի հաջորդ մոդելի նվերն էր:
Աղբյուրի շնորհիվ պարզ դարձավ այն, որ այս մեքենան ունի 8-մխոցային շարժիչ՝ 800 ձիաուժ հզորությամբ: Նշվում է, որ այն արտադրվել է սահմանափակ քանակությամբ ՝500 նմուշ, որոնցից յուրաքանչյուրը մոտավոր կարժենա 1.1 միլիոն դոլար:

0 коммент.:

Отправить комментарий