Ամառային տրանսֆերային պատուհանի փակումը մոտենում է իր ավառտին, մինչ այդ վալենսիացիների գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտո Սանտուն, տնօրեն Ռուֆետեն, սեփականատեր Պիտեր Լիմը, ինչպես նաև աշխատակից Ժորժե Մենդեշը դեռ շարունակում են լավագույների որոնումը:

Ակումբի ղեկավարությունը բանակցությունների մեջ է ներառել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյին: «Չղջիկները» իսպանացուն դիտարկում են, որպես լավագույն տարբերակներից մեկը, սակայն Նեգերդոն դեռ ապաքինվում է ստացած վնասվածքից:
Առայժմ բանակցությունները լավ են զարգանում, նշվում է նաև, որ մյուս տարբերակում Ալվարո Նեգերդոն կարող է «Վալենսիա» տեղափոխվել վարձավճարի դիմաց:
- Հաղորդում է Superdeporte-ն:

Հջորդ տարբերակը մանչեսթերյան մեկ այլ ակումբի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Թոմ Ուիլյամ Քլևերլին է, ում ծառայութնուններով հետաքրքրված են մի շարք ակումբներ:
Քլևերլիի համար պայքարին են մասնակցում մի քանի բրիտանական ակումբներ, ինչպես նաև իսպանական ակումբը:
Հանրահայտ հեղինակավոր Sky Sports-ը հաղորդում է, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի Վան գալը պատրաստ է դիտարկել ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունները:
Երեկ հաղորդվել է, որ կենտրոնական կիսապաշտպանը մոտ է «Ասթոն Վիլլա» տեղափոխվելուն, որը 25-ամյա Թոմի համար առաջարկում է 8 միլիոն ֆունտ:
Այս մրցաշրջանում Վան Գալը ֆուտբոլիստին վստահել է միայն մեկ խաղում, որտեղ «Սանդերլենդի» հետ մրցակցությունում խաղն ավարտվել է 1-1 հաշվով:

«Վալենսիայի» կիսապաշտպան Ջոնատան Վիեյրան կարող է կարիերան շարունակել «Չարլտոնում»:
Ակումբը, որը հանդես է գալիս Անգլիայի երկրորդ լիգայում, պատրաստ է ֆուտբոլիստի համար վճառել նշված գումարը, փոխարենը Վիեյրայից զրկվեցին «Դեպորտիվոն», «Էյբարը», «Գրանադան», ինչպես նաև «Կորդոբան»:
Ակումբների կառավարությունները պատրաստ չեն կիսապաշտպանին վարձատրել պայմանագրին համաձայն գումարը:
0 коммент.:
Отправить комментарий