понедельник, 27 октября 2014 г.

ՊՅԱՏԻ. ՀԱՐԳԱՆՔԸ ԱՅՍ ԱԿՈՒՄԲՈՒՄ ՄԻՇՏ ԵՂԵԼ Է

VCFplay-ին տված զրույցում «Վալենսիայի» արգենտինացի կիսապաշտպան Պաբլո Պյատին խոսել է թիմում տիրող մթնոլորտի մասին: Պյատին խոստովանում է, որ երկրպագուների պակասը այս ակումբում երբեկ չի նկատել:

«Այս թիմում շատ են դժվարությունները, քանի որ խաղում ես բարձր մակարդակի ֆուտբոլիստների հետ, ինչի պատճառով միշտ չէ, որ երջանիկ եմ լինում, բայց երկրպագուները միշտ ոքևորում են ինձ, այնպես որ հարգանքը այս ակումբում միշտ եղել է: 
Ակնհայտ է, որ այն ժամանակ երբ երկրպագուները մեզ հետ են, ամեն ինչ ավելի հեշտ է թվում:
«Էլչեի» հետ խաղը սպասված էր բոլորիս համար: Անչափ ուրախ ենք Ալվարոյի համար, ով եկել է այստեղ, որպեսզի ձեռք մեկնի մեզ նպատակներին հասնելու համար:
Ես գիտեմ, որ Նեգրեդոն լավ է խաղում, անցյալում նրա հետ ունեցել եմ լավ հիշողություններ և ընկերական կապեր» - արգենտինացու խոսքերն է մեջ բերում VCFplay վիդեոպորտալը:

0 коммент.:

Отправить комментарий