Показаны сообщения с ярлыком Պյատի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Պյատի. Показать все сообщения

среда, 7 января 2015 г.

«Վալենսիայի» երկու խաղացողներ դարպասապահ Դիեգո Ալվեսը և հարձակվող Պաբլո Պյատին կարող են չմասնակցել առաջիկա հանդիպումներին, փոխանցում է InsideSpanishFootball-ը:

Իսպանական պարբերականը չի բացառում, որ բրազիլացի դարպասապահը կարող է բաց թողնել «Էսպանյոլի» հետ կայանալիք Կոպա Դել Ռեյի հանդիպումը:
Նշվում է, որ «Ռեալի» հետ խաղում Գարեթ Բեյլին բախվելիս Ալվեսը ստացել է ծնկի վնասվածք և հավանաբար ստիպված կլինի բաց թողնել Իսպանիայի գավաթի հանդիպումը:

Մինչ Ալվեսը տառապում է ծնկի վնասվածքով և կարող է կորցնել որոշակի ժամանակ, այս ընթացքում արգենտինացի հարձակվող Պաբլո Պյատին կարող է կորցնել ավելի մեծ քանակի ժամանակ: Նույն պարբերականը պնդում է, որ Պաբլոն մեզ հետ չի լինելու մոտ վեց շաբաթ: Ֆուտբոլիստը վերջին խաղում ստացել է ձախ ոտքի մկանային վնասվածք:

ԱԼՎԵՍԸ ԵՎ ՊՅԱՏԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ

понедельник, 27 октября 2014 г.

VCFplay-ին տված զրույցում «Վալենսիայի» արգենտինացի կիսապաշտպան Պաբլո Պյատին խոսել է թիմում տիրող մթնոլորտի մասին: Պյատին խոստովանում է, որ երկրպագուների պակասը այս ակումբում երբեկ չի նկատել:

«Այս թիմում շատ են դժվարությունները, քանի որ խաղում ես բարձր մակարդակի ֆուտբոլիստների հետ, ինչի պատճառով միշտ չէ, որ երջանիկ եմ լինում, բայց երկրպագուները միշտ ոքևորում են ինձ, այնպես որ հարգանքը այս ակումբում միշտ եղել է: 
Ակնհայտ է, որ այն ժամանակ երբ երկրպագուները մեզ հետ են, ամեն ինչ ավելի հեշտ է թվում:
«Էլչեի» հետ խաղը սպասված էր բոլորիս համար: Անչափ ուրախ ենք Ալվարոյի համար, ով եկել է այստեղ, որպեսզի ձեռք մեկնի մեզ նպատակներին հասնելու համար:
Ես գիտեմ, որ Նեգրեդոն լավ է խաղում, անցյալում նրա հետ ունեցել եմ լավ հիշողություններ և ընկերական կապեր» - արգենտինացու խոսքերն է մեջ բերում VCFplay վիդեոպորտալը:

ՊՅԱՏԻ. ՀԱՐԳԱՆՔԸ ԱՅՍ ԱԿՈՒՄԲՈՒՄ ՄԻՇՏ ԵՂԵԼ Է

среда, 27 августа 2014 г.

«Վալենսիայի» հարձակվող Պաբլո Պյատին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Մալագայի» հետ խաղի մասին, պատասխանելով նաև այլ հարցերի:

«Մալագայի» հետ խաղում, Պյատին ցանկանում է անել հնարավոր ամեն բան, որպիսի հաղթանակ տանեն մրցակցի նկատմամբ:
«Վերջին տարիներում «Մալագան» կարողացավ ամրապնդել իր դիրքերը իսպանական ֆուտբոլում: Մրցաշրջանի երկրորդ խաղում մրցակիցը բավականին կբարդացնի մեր խնդիրները» - ասել է արգենտինացին: Բացի այդ նա նշել է, որ ներկայումս «Մալագան» կազմված է երկու գլխավոր սյուներից, Անտունեսից և Դուդայից:

«Էնցո Պերեսը մի անուն է, որը արդեն առկա է գրեթե բոլոր վերջին մամուլի ասուլիսների ժամանակ:
Համոզված եմ, որ եթե ակումբը կարողանա գնել Պերեսին, դա ողջունելի կլինի մեզ և երկրպագուների համար: Պերեսը խաղացել է «Բենֆիկայում» և դեռևս շարունակում է խաղալ նույն ակումբում, սակայն ներկայումս նրա խաղը մեծացել է և նա խաղում է ավելի առաջադեմ, լինելով առավել նշանավոր յունաքանչյուրի համար:
Այս մրցաշրջանում կփորձենք կատարել մեր նպատակը, մուտք բացելով դեպի Չեմպիոնների Լիգան»:
- Ֆուտբոլիստի խոսքերն է մեջ բերում «Վալենսիայի» պաշտոնական կայքը:

ՊԱԲԼՈ ՊՅԱՏԻ. ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՆ Է

четверг, 17 апреля 2014 г.


«Վալենսիայի» խաղացող Պաբլո Պյատին երեկ առավոտյան հայտնվել է ԶԼՄ-ների հետ զրույցի:
Արգենտինացին կարծում է, որ «Էլչեյի» հետ հաղթական խաղում, կարողացան ապացուցել, որ ամեն գնով պայքարում են աղյուսակում տեղ գտնելու համար:
«33-րդ տուրում կարողացանք ապացուցել, որ պայքարում ենք առաջնությունում գնահատվելու համար:
Իսպանիայում դա շատ բարդ է, մրցող թիմերը շատ ագրեսիվ են դարձել:
Մենք նույնպես մտածում ենք «Սևիլյայի» դեմ կիսաեզրափակիչ հանդիպման մասին:
Միևնույն դեպքում հասկանում ենք, որ Ռամոն Սանչեզ - Պիզխուանում անհրաժեշտ է առավելության հասնել մրցակցի նկատմամբ, սակայն այժմ պադրաստվում ենք, առջևում գտնվող «Օսասունայի» հետ հանդիպմանը:
Նվիրելու ենք բոլոր մեր ուժերը շաբաթօրյա խաղում»:
- Պյատիյի խոսքերն է մեջ բերում իսպանական ԶԼՄ-ների պաշտոնական էջը և «Վալենսիայի» պաշտոնական կայքը:

ՊԱԲԼՈ ՊՅԱՏԻ. ՆՎԻՐԵԼՈՒ ԵՆՔ ԲՈԼՈՐ ՄԵՐ ՈՒԺԵՐԸ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԽԱՂՈՒՄ