Իսպանական պարբերականը չի բացառում, որ բրազիլացի դարպասապահը կարող է բաց թողնել «Էսպանյոլի» հետ կայանալիք Կոպա Դել Ռեյի հանդիպումը:
Նշվում է, որ «Ռեալի» հետ խաղում Գարեթ Բեյլին բախվելիս Ալվեսը ստացել է ծնկի վնասվածք և հավանաբար ստիպված կլինի բաց թողնել Իսպանիայի գավաթի հանդիպումը:
Մինչ Ալվեսը տառապում է ծնկի վնասվածքով և կարող է կորցնել որոշակի ժամանակ, այս ընթացքում արգենտինացի հարձակվող Պաբլո Պյատին կարող է կորցնել ավելի մեծ քանակի ժամանակ: Նույն պարբերականը պնդում է, որ Պաբլոն մեզ հետ չի լինելու մոտ վեց շաբաթ: Ֆուտբոլիստը վերջին խաղում ստացել է ձախ ոտքի մկանային վնասվածք:
0 коммент.:
Отправить комментарий