Показаны сообщения с ярлыком Դիեգո Ալվես. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Դիեգո Ալվես. Показать все сообщения

понедельник, 26 января 2015 г.

Դիեգո Ալվեսը եւ Կառլոս Bacca առջեւ տուգանքի / Միգել Անխել Polo«Սևիլիայի» կոլումբիացի հարձակվող Կարլոս Բական երեկ կայացած հանդիպման ավարտից հետո մամլո ասուլիսում պնդել է, որ «Վալենսիայի» դարպասապահ Դիեգո Ալվեսը 11 մետրանոց հարվածից հետո դիմել է ռասիստական արտահայտությունների, այս մասին փոխանցում են մի շարք լրատվականներ, ինչպես նաև Marca-ն, Insidespanishfootball-ը և Pasionlibertadores-ը:
Բազմաթիվ սպորտային պորտալներ ենթադրում են, որ Ալվեսի հետ մղած 11 մետրանոց հարվածից հետո Բական մոտենալով դարպասապահին շնորհավորել է ռեկորդային նոր կոչման առթիվ, սակայն հետխաղյա մամուլի ասուլիսում Կարլոս Բական հակառակն է պնդել:

«Դիեգոն ինձ ասաց, որ ես շատ նման եմ կոլումբիացի աղջիկներին» - հետևյալ տողերը ավելի պարզ գրել է Insidespanishfootball.com-ը:
Արժե նշել, որ 11 մետրանոցների թվով Լա լիգայի բոլոր ժամանակների լավագույն դարպասապահ Դիեգո Ալվեսը, հերքել է ռասիստական արտահայտությունների մասին:

Տեսանյությում ձայնագրված է Կարլոս Բակայի մամլո ասուլիսը:

ԴԻԵԳՈ ԱԼՎԵՍԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՌԱՍԻՍՏԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԵՐԻ ՄԵՋ

пятница, 16 января 2015 г.

Ձեզ ուշադրությանն ենք ներկայացնում «Վալենսիայի» բրազիլացի դարպասապահ Դիեգո Ալվեսի գլուխգործոցները վերջին մի քանի մրցաշրջաններում:

ԴԻԵԳՈ ԱԼՎԵՍԻ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԸ 11 ՄԵՏՐԱՆՈՑՆԵՐԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

среда, 7 января 2015 г.

«Վալենսիայի» երկու խաղացողներ դարպասապահ Դիեգո Ալվեսը և հարձակվող Պաբլո Պյատին կարող են չմասնակցել առաջիկա հանդիպումներին, փոխանցում է InsideSpanishFootball-ը:

Իսպանական պարբերականը չի բացառում, որ բրազիլացի դարպասապահը կարող է բաց թողնել «Էսպանյոլի» հետ կայանալիք Կոպա Դել Ռեյի հանդիպումը:
Նշվում է, որ «Ռեալի» հետ խաղում Գարեթ Բեյլին բախվելիս Ալվեսը ստացել է ծնկի վնասվածք և հավանաբար ստիպված կլինի բաց թողնել Իսպանիայի գավաթի հանդիպումը:

Մինչ Ալվեսը տառապում է ծնկի վնասվածքով և կարող է կորցնել որոշակի ժամանակ, այս ընթացքում արգենտինացի հարձակվող Պաբլո Պյատին կարող է կորցնել ավելի մեծ քանակի ժամանակ: Նույն պարբերականը պնդում է, որ Պաբլոն մեզ հետ չի լինելու մոտ վեց շաբաթ: Ֆուտբոլիստը վերջին խաղում ստացել է ձախ ոտքի մկանային վնասվածք:

ԱԼՎԵՍԸ ԵՎ ՊՅԱՏԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ

понедельник, 17 ноября 2014 г.

Cabral (24), Taffarel (48), Ալվեսը (30) եւ Neto (25), Բրազիլիայում: Photo: F. Alvarez
Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար դարպասապահ Կլաուդիո Տաֆարելը մասնակցել է ազգային ընտրանու մարզումներին, որի ընթացքում հասցրել է շփվել հավաքականի երեք դարպասապահների` Կաբրալի, Նետոյի և «Վալենսիայի» դարպասապահ Դիեգո Ալվեսի հետ:
Բրազիլացիների կազմում ոչ պակաս պատմական դարպասապահ Տաֆարելը օրեր առաջ միացել է դարպասապահների մարզչական անձնակազմին: Հատկանշական է այն, որ Բրազիլիայի պատմության լավագույն դարպասապահներից մեկը, նախընտրում է Դիեգո Ալվեսին, ում հետ ծանոթ է եղել, երբ դեռ Դիեգոն ընդհամնը ֆուտբոլային ակադեմիայի սան է եղել:
Կլաուդիո Տաֆարելը խոստովանել է, որ «Վալենսիայի» դարպասապահին հետևում էր դեռ աշակերտական տարիներից:

- Այս թեմային անհրադարձել է նաև իսպանական Marca պարբերականը:

ՏԱՖԱՐԵԼԸ ԸՆՏՐՈՒՄ Է ԴԻԵԳՈ ԱԼՎԵՍԻՆ

четверг, 23 октября 2014 г.

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կայքի միջոցով, պարզ դարցավ, որ բրազիլացիների հավաքական ընդգրկված 23 ֆուտբոլիստների թվում, հավաքական է հրավիրվել նաև դարպասապահ Դիեգո Ալվեսը:
Այսօր գլխավոր մարզիչ Դունգոն հրապարակել է ազգային ընտրանու կազմը, նախատեսված Թուրքիայի և Ավստրիայի հավաքականների հետ ընկերական խաղերի համար:

Քիչ անց նույն աղբյուրը տեղեկացրեց, որ Բրազիլիայի մինչև 21 տարեկանների հավաքական է հրավիրվել «Վալենսիայի» մյուս բրազիլացի Ֆիլիպե Աուգուստոն, ով նույնպես ազգային հավաքականում կխաղա առաջիկա երկու հանդիպումներում:

ԴԻԵԳՈ ԱԼՎԵՍԸ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՅՏԱՑՈՒՑԱԿՈՒՄ

воскресенье, 5 октября 2014 г.

«Վալենսիայի» դարպասապահ Դիեգո Ալվեսը նոր ռեկորդ է սահմանել իսպանիայի առաջնությունում:
Երեկ կայացած Վալենսիա - Ատլետիկո խաղում բրազիլացին հետ է մղելով Սիկեյրայի հարվածը, դառնալով իսպանական պրիմերայի ռեկորդակիր, ով 11-մետրանոց հարվածներում հետ է մղել 13 հարված:
Այս ռեկորդից հետո Դիեգո Ալվեսը շրջանցել է «Սևիլիայի» նախկին դարպասապահ Անդրես Պալոտային: Նրանց հետևում են Իկեր Կասիլյասը, Վիկտոր Վալդեսը և Լեո Ֆրանկոն, ովքեր հետ են մղել 10-ական անգամ:
- Այս մասին տեղեկացնում է իսպանական AS պարբերականը:

ԱԼՎԵՍԸ ԴԱՐՁԱՎ ՊՐԻՄԵՐԱՅԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ

среда, 1 октября 2014 г.


«Վալենսիայի» դարպասապահ Դիեգո Ալվեսը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ խաղից օրեր առաջ խոսել է մրցակցից և ակնկալիքներից:
« «Ատլետիկոն» կարողացել է ապացուցել, որ արժանի էին իսպանիայի չեպիոններին: Նույնիսկ ամենալարված պահերում նրանք խուճապի չմատնվեցին և այսօր «Ատլետիկոն» ֆաֆորիտն է, բայց Մեստալյայում մենք կփորձենք հաղթահարել մրցակցի արգելքը շնորհիվ մեր երկրպագուների:
Իսպանիայի առաջնությունը դարձել է ավելի մրցունակ, չեպիոնության համար մղվող պայքարում ֆաֆորիտները շատ են»:
- Ասել է բրազիլացին:
Տեսանյութը ներկայացնում VCFplay-ը:

ԴԻԵԳՈ ԱԼՎԵՍ. «ԱՏԼԵՏԻԿՈՆ» ՖԱՖՈՐԻՏ Է, ԲԱՅՑ ՄԵՆՔ ԿՓՈՐՁԵՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԱՅՆ

вторник, 24 июня 2014 г.

«Վալենսիայի» բրազիլացի դարպասապահ Դիեգո Ալվեսը ճանաչվել է «Վալենսիայի» տարվա լավագույն ֆուտբոլիստ:
- տեղեկացնում է ValenciaCF.com-ը:
Պաշտոնական կայքի հարցման արդյունքում երկրպագուների գերակշիռ մասը քվեարկել է բրազիլացու օգտին:
Ալվեսի հետ տարվա լավագույն ֆուտբոլիստի եռյակում են եղել նաև պաշտպան Ժերեմի Մաթյեն և հարձակվող Պակո Ալքասեր:
Շնորհավոր Դիեգո Ալվես!!!

ԴԻԵԳՈ ԱԼՎԵՍԸ «ՎԱԼԵՆՍԻԱՅԻ» ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

четверг, 19 июня 2014 г.


«Վալենսիայի» պաշտոնական կայքում դեռ շարունակում են ընտրել լավագույններին:
Դիեգո Ալվես, Ժերեմի Մաթյե և Պակո Ալքասեր նրանք էին անկասկած երեք լավագույները այս մրցաշրջանում:
Ձեզ ենք ներկայացնում VCFplay-ի նոր կարճամետրաժ տեսանյութը վալենսիական լավագույն եռյակով:



Առաջարկում ենք քվեարկել լավագույնին ValenciaCF.com-ի միջոցով:

ՎԱԼԵՆՍԻԱԿԱՆ ԵՌՅԱԿԸ ՀԱՅՏՆԻ Է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

среда, 28 мая 2014 г.

«Վալենսիայի» բրազիլացի դարպասապահ Դիեգո Ալվեսը մտածում է թիմում նոր պայմանագրի երկարաձքման մասին:
Վերջերս պարզվել է, որ թիմի ուղևորությունը Հոնկոնգ, որոշման ժամանակ կլինի նաև բրազիլացուն:
- հայտնում է InsideSpanishfootball.com-ը:
Պարբերականին համաձայն, Ալվեսը շատ մոտ է նոր պայմանագրի ստորագրմանը, որը նրան Մեստալյա կպահի «երկար, երկար ժամանակ.», - այսպես է հայտնում պաշտոնական աղբյուրը:
Հանրահայտ Super DEPORTE-ին տված հարցազրույցում, դարպասապահը խոսեց մի շարք թեմաներից, սակայն առավել արդիական էր այն, որ բրազիլացին երկարաձքելու է պայմանագիրը ակումբի հետ, և եթե նա մտադիր է մնալ ապա ինչպես է պլանավորելու իր գործերը ակումբում:
«Իմ երկարաձքումը ճիշտ կլինի: Մենք ճիշտ ուղու վրա ենք այնքանով, որ ես կարող եմ ասել, որ մենք արդեն բանակցում ենք:
Ճշմարտությունն այն է, որ ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ Ամադեո Սալվոյի և Ռուֆետեյի հետ և մենք միշտ խոսել ենք հստակ, երկարաձքման հարցում:
Ես չեմ ուզում ասել, որ դա հնարավոր է, բայց դա շատ հավանական է, որ ես կմնամ Մեստալյայում երկար, երկար ժամանակ: Դա է ճշմարտությունը:»

Ալվեսը, որը զգացել է արդար դիրքը հիմնական կազմում, պնդում է, որ զգացել է նաև երկրպագունների սերն ու հարգանքը «Վալենսիայում»:
«Քանի որ իմ առաջին տարին էր այստեղ, ես չգիտեյի թե ինչպիսի քննադատությունների կկարժանանայի երկրպագուների կողմից, սակայն հիմա զգում եմ, որ այստեղ զգալի մասը սիրում ու հարգում են ինձ»:
- Ասել է դարպասապահը:
«Փողոցում, կամ մեկ այլ վայրում երկրպագունները միշտ հարգում են ինձ և ես փորձել եմ մտածել ակումբում ելույթներս շարունակելու մասին, դա ինձ օգնեց, որ իմ աշխատանքը ճանաչեն բոլորը:
Երփեմն լինում են մարդիկ, ովքեր չգիտեն ինձ, խոսում են իմ մասին, քննադատում իմ բնավորությանը, բայց ես չեմ կարող քննադատել որևե բնույթի մարդու:
Եթե ես չգիտեմ և չեմ ճանաչում նրանց, ապա ես երբեկ չեմ կարող քննադատել ուրիշին:
Նրանք ովքեր գիտեն ինձ, գիտեն թե ով եմ ես»:
- Դիեգո Ալվեսի խոսքերն է մեջ բերում անգլյական, իսպանական InsideSpanishfootball.com-ը:

ԴԻԵԳՈ ԱԼՎԵՍ.ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ, ԵՎ ԻՐ ՄԱՍԻՆ

четверг, 22 мая 2014 г.

Այսօր «Վալենսիայի» բրազիլացի դարպասապահ Դիեգո Ալվեսը, նվեր է մատուցել իր մոլի երկրպագուներից մեկին` Ֆերնանդոյին, ով այս շաբաթ Վալենսիա էր այցելել, իր ընտանիքի և մի խումբ գործընկերների հետ:
Մեստալյայում Ֆերնդադոյին դիմավորեց Դիեգո Ալվեսը, անակնկալ մատուցելով երկրպագույին:
Ակումբը նրան ցանկանում է ուժ և պայքար առողջության համար:
ValenciaCF.com-ի հաղորդմամբ Ֆերնանդոն ամեն օր պայքարում է քաղծկեղի դեմ:

ԴԻԵԳՈ ԱԼՎԵՍԸ ՆՎԵՐ Է ՄԱՏՈՒՑԵԼ ԻՐ ԵՐԿՐՊԱԳՈՒՅԻՆ