суббота, 22 ноября 2014 г.

18 ԽԱՂԱՑՈՂՆԵՐ ԿՊԱՏՐԱՍՏՎԵՆ ԿԻՐԱԿՆՈՐՅԱ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Նունու Էսպիրիտո Սանտուն հրապարակեց 18 խաղացողների անունները, ովքեր պատրաստվելու են վաղը կայանալիք «Լևանտեյի» հետ հանդիպմանը:

Դարպասապահներ՝ Դիեգո Ալվես, Յոել
Պաշտպաններ՝ Բարագան, Կանսելո, Մուստաֆի, Օտամենդի, Լուկաս Օրբան, Գայա
Կիսապաշտպաններ՝ Խավի Ֆուեգո, Սուկուլինի, Անդրե Գոմեշ, Ֆեգուլի, Պարեխո, Կարլես Գիլ, Դե Պաուլ
Հարձակվողներ՝ Ռոդրիգո, Պյատի և Նեգրեդո

Ինչպես արդեն տեղեկացրել էինք վալենսիացիների առաջատար ռմբարկու Պակո Ալկասերը սպասվածի պես առողջական խնդիրների պատճառով չի հայտավորվել 18 խաղացողների շարքում:
Կիսապաշտպան Դանի Պարեխոն և պաշտպան Լուկաս Օրբանը ավարտել են անհատական ծրագրով տարվող աշխատանքները և հայտավորվել են «Վալենսիայի» կազմում:

0 коммент.:

Отправить комментарий