
Երեկ Սյուդադ դե Վալենսիայում «Լևանտեյի» և «Վալենսիայի» ղեկավարությունները պաշտոնապես եկան համաձայնության:
«Լևանտեյի» մարզադաշտում կնքվեց համերաշխության և միասնության քաղաքական արարողությունը:
Անցած շաբաթվա ընթացքում եղան տարաձայնություններ «Լևանտեյի» և «Վալենսիայի» միջև, տոմսերի գների պատճառով, բայց դա լուծվեց երկու ակումբների տնօրենության շնորհիվ:
Երեկ կայացած հանդիպման ընթացքում «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էսպրիտոն և «Լևանտեյի» գլխավոր մարզիչ Լուկաս Ալկարասը փոխանակվեցին մարզաշապիկներով և խոսեցին դերբիի մասին:
Նունու
«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Լուկասին հրավերն ընդունելու համար: Գիտենք, որ այս հանդիպումը լինելու է բավականին բարդ, բայց պետք է դուրս գանք կանխատեսումներից և մտածենք միայն երեք միավորի մասին:
«Լևանտեն» մեծ հարգանք ունի մեր ակումբում: Նրանք միշտ պատրաստ են և մրցունակ: Ես ուրախ եմ, որ գների հարցը լուծված է և երկրպագուները կարող են հանգիստ աջակցել իրենց թիմերին»:
Ալկարաս
«Ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում Նունույին հրավերն ընդունելու համար:
Հուսով եմ, որ երկրպագուները կտեսնեն մեծ խաղ երկու կողմերից:
Ես շատ ուրախ եմ, թե ինչ եմ արդեն զգացել այստեղ երկրպագուների կողմից: Համոզված եմ, որ մեր երկրպագուները իրենց կդրսևորեն հարգալից, ճիշտ այնպես, ինչպես իրական վալենսիացին է լինում: Անհամբեր սպասում եմ խաղային ընկերական մթնոլորտին»:
0 коммент.:
Отправить комментарий