пятница, 12 декабря 2014 г.

ՆՈՒՆՈՒ ՍԱՆՏՈՒ. ՌՈԴՐԻԳՈՆ ՉԻ ԽԱՂԱ ՎԱՂԸ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտո Սանտուն նշել է, որ իր թիմը ցանկանում է հաղթել: «Այն հաղթանակները որոնք հարկավոր են մեզ, պետք է աշխատենք դրանց համար: Այսօր մեզ հարկավոր է Չեմպիոնների լիգան և մենք պատրաստ ենք նպատակին հասնելու համար», - ասել է պորտուգալացին:

Նունուն բացատրել է, որ վաղը իր թիմը պատրաստ է լինելու ացկացնել երկու տեսակի խաղ, որոնք կկիրառվեն խաղացողների դիրքերով և փոփոխությամբ:

Մարզիչը հաստատել է, որ Օտամենդին և Մուստաֆին այժմ լավ են, իսկ Ռոդրիգո դե Պաուլը, ում վրա պորտուգալացի մասնագետը տարել է մեծ աշխատանքներ, կարող է «Ռայո Վալյեկանոյի» հետ վաղը կայանալիք հանդիպումը սկսել առաջին րոպեներից, փոխարինելով Ռոդրիգո Մորենոյին:

«Չեմ կարող հստակ ոչինչ ասել, բայց Ռոդրիգոն չի խաղա վաղը կայանալիք հանդիպմանը, սակայն հանդիպման ընթացքում կփորձեմ գտնել լավագույն րոպեները Ռոդրիգոյին փոխարինման դուրս բերելու համար», - ասել է 40-ամյա մարզիչը:

0 коммент.:

Отправить комментарий