
Մարզիչը վստահեցրել է, որ նա կմնա «Ռայո Վալյեկանոյում», բայց իր ճակատագիրը այս ակումբում կախված է միայն առավելագույն արդյունքից:
«Մենք դեռ պայքարելու շատ բան ունենք Լա Լիգայում: Պետք է հաշվի առնել, որ տարբեր հակառակորդների դեմ չպետք է խաղան նմանատիպ ձևերով: Այն ինչ մենք կարող էինք ձեռք բերել «Սևիլիայի» դեմ հանդիպմանը, կարող ենք ձեռք բերել «Վալենսիայի» դեմ խաղում»:
Վերլուծելով շաբաթօրյա մրցակցին, Խեմեսը նկարագրեց, թե ինչպես է «Վալենսիան» սկսել իրենց քարոզարշավը Իսպանիայի առաջնությունում:
« «Վալենսիան» մրցաշրջանը մեկնարկեց տպավորիչ հաղթանակներով: Նրանք ստիպված էին նվազեցնել հաղթանակի ծարավը, քանի որ վերջին հանդիպումները դժվար էին նրանց համար: Բավականին վտանգավոր գոտում նրանք սայթաքեցին և մենք պետք է օգտվենք ստեղծված իրավիճակից:
Մենք չենք կարող թույլ տալ, որ Մեստալյայում պարտության մատնվենք: Անհրաժեշտ է խաղալ լավագույն որակներով: Այս դժվարին պայքարում, մենք ցանկանում ենք ցույց տալ մեր ներուժը», - ասել է Պակո Խեմեսը նախախաղյա մամլո ասուլիսում:
0 коммент.:
Отправить комментарий