
Ակնհայտ է, որ ներկայումս բոլորս ականատես ենք լինում վաղ տարիների լավագույն մրցաշրջանների ընդօրինակմանը: Այսօր մեր թիմում խաղում են համաշխարհային ֆուտբոլի աստղավոր երիտասարդները, բայց կան շատ բաներ, որոնք իսպառ պետք է վերացվեն: Պարզ է, որ թիմում յուրաքանչյուր գործողություն կախված է տվյալ թիմի մարզչից: Այս դեպքում «չղջիկների» գլխավոր մարզիչ Նունու Սանտուն դարձավ այն մարդկանցից մեկը, ում դեռ երկար կփնտրեին Ռուֆետեն և Այալան, սակայն դժվար է պատկերացնել մի թիմ, որտեղ կես մրցաշրջանի ընթացքում երեք անգամ փոփոխության են ենթարկում ակումբի մարտավարությունը:
Լավագույն «Վալենսիան», ում երբևիցե տեսել ենք այս մրցաշրջանի ընթացքում:
4-3-3

Նման մի դեպք տեղի ունեցավ վերջերս կայացած «Ալմերիայի» հետ հաղթական խաղում, երբ պորտուգալացի մասնագետը խաղացողներին խաղադաշտ դուրս բերեց նոր մարտավարությամբ, որը այդպեսել ընդամենը մեկ անգամ կիրառվեց վալենսիացիների մարտավարական ցանկում:
Նունու Էսպիրիտո Սանտուն ողջ հանդիպումը «Ալմերիայի» դեմ անցկացրեց 3-5-2, երբ բավականին ճնշված խաղում, հանդիպման ելքը վճռեց Ալվարո Նեգրեդոն:
Դա արդեն նախազգուշացում էր այն բանին, որ մյուս խաղերում նմանատիպ մարտավարություն չպետք է գործածվի:
Թիմը փոփոխության է ենթարկում առջևի և մեջտեղում գտնվող երկու կենտրոնականների գիծը, ինչի արդյունքում ֆուտբոլիստները չեն կարողանում հարմարվել դրան, քանի որ դա ոչ մի հստակ ուրվագիծ չի թողնում հանդիպման ընթացքում:


Կիսապաշտպանական դիրքում իրավիճակն այնքանել բարդ չէր լինի, եթե ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Վալենսիան» ձեռք չբերեր արգենտինացի կիսապաշտպան Էնցո Պերեսին: Այս ամենի շուրջ դեռ անրադարձ կկատարենք ավելի ուշ:
Նունուն սովորաբար խաղադաշտ է դուրս բերում չորս մաքուր կիսապաշտպաների:
Դե Պաուլը միակն է, ով ձախ կողմից կարող է մուտք գործել մեկ այլ կողմ, նույն այն դիրքում, որտեղ խաղում է Անդրե Գոմեշը:
AS պարբերականի թղթակիցներից մեկը՝ Պեդրո Մորատան գրում է հետևյալը - «No acabo de encontrar (todavía) por qué Enzo Pérez vale 25 millones» - «Ես պարզապես դեռ չեմ հասկանում, թե ինչու Էնցո Պերեսը արժեր 25 միլիոն եվրո»:
Պերեսը «Բենֆիկայից» տեղափոխվեց «Վալենսիա», որի համար «Վալենսիան» վճարեց 25 մլն եվրո, սակայն պետք չէ շտապել, ինչպես Նեգրեդոն ցույց տվեց, այդպեսել Էնցոն շուտով բոլորիս ցույց կտա իր կարևորությունը մեր ակումբում:
Ամեն դեպքում և անկախ ամեն ինչից, մենք այս տարի կրկին ականատես ենք լինում մի «Վալենսիայի», ում խաղը կարոտել էինք դեռ վաղ ժամանակներից:
Հարկ է նշել, որ վերջին խաղում գլխավոր մարզիչ Նունու Սանտուն խոստովանեց, որ թիմը ցականում է փոխել արտագնա խաղերի դասավորվածությունը:
Հաղթահարելով Իսպանիայի առաջնության գործող չեմպիոն Մադրիդի «Ատլետիկոյին» և ոչ պակաս չեմպիոն Մադրիդի «Ռեալին», դա ցույց է տալիս, որ «Վալենսիան» ընդհամենը մեկ վատագույն մրցաշրջանից հետո, կրկին գտել է իր երազանքների մարզչին և խաղացողներին:
Շնորհիվ ակումբի սեփականատեր Պիտեր Լիմի, Սինգապուրում իր տեղը ևս գտավ «Վալենսիա» անունը, բարձրացավ ակումբի ղեկավարության բյուջեն, վերանորոգվեց Մեստալյան, իսկ այժմ Վալենսիա քաղաքի մեկ այլ հատվածում կառուցվում է Նոր Մեստալյան, որը ավարտին կհասնի 2019 թվականին:
0 коммент.:
Отправить комментарий