вторник, 3 февраля 2015 г.

ՆՈՒՆՈՒ. ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՓՈԽԵԼ ՄԵՐ ԱՐՏԱԳՆԱ ԽԱՂԵՐԻ ԴԱՍԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Նունու ժամը Malaga.
«Մալագայի» հետ կայացած խաղից հետո «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Նունու Էսպիրիտո Սանտուն խոստովանել է, որ իր թիմը բավականին շուտ է կորցրել վերահսկողությունը և չի կարողացել անել այն ինչը նախատեսել էին խաղից առաջ:

«Մենք լավ սկսեցինք խաղը, հատկապես հարձակման երկու ծայրերում: Ցավքո բավականին շուտ կորցրեցինք գնդակի վերահսկողությունը և «Մալագան» վնաս հասցրեց մեզ: Մենք փորձեցինք որոշակի բաներ ուղղել երկրորդ կեսում, բայց մենք չկարողացանք հաղթահարել այն»:

Վալենսիացիները կրկին շարունակում են հաղթանակներ տոնել Մեստալյայում և նույն կերպ անհաջող հանդիպումներ անցկացնել մրցակցի խաղադաշտում, բայց Նունուն վստահեցնում է, որ երբ խաղում են սեփական մարզադաշտում ամեն ինչ այլ կերպ է լինում:

«Երբ խաղում ես երկրպագուներիտ կողքին ամեն ինչ ավելի հեշտ է դառնում:
Մենք գրեթե անպարտելի ենք Մեստալյայում, սակայն դա այդպես չպետք է շարունակվի: Մենք ազնիվ ենք և ուզում ենք փոխել մեր արտագնա խաղերի դասավորվածությունը:
Ես դեռ պահպանել եմ իմ վստահությունը խաղացողներիս նկատմամբ:
Հանգամանքնրի բերմամբ մեր հիմնական կազմում պետք է փոփոխություններ լինեն», - ասել է Նունու Էսպիրիտոն:

0 коммент.:

Отправить комментарий