
Երեկ մամուլի ասուլիսում «չղջիկների» սպորտային տնօրեն Ֆրանսիսկո Ռուֆետեն ասել է, որ կիսապաշտպանի հետ բանակցությունները մնում են նույնը:
«Մենք խոսել ենք նրա հետ, քանի որ նրա կարծիքը շատ կարևոր էր մեզ համար:
Պարեխոյի հետ խոսել եմ նույնիսկ հեռախոսով և նրան զգուշացրել եմ, որ խոսքը գնում է պայմանագրի երկարաձգման մասին: Մենք անելու ենք ինչպես միշտ: Ունենք բարեկամական կապեր ֆուտբոլիստների գործակալների հետ: Մեր նպատակն է թարմացնել առանցքային խաղացողների հետ գործող պայմանագրերը», - ասել է Ռուֆետեն:
Պաշտպան Խոսե Գայան «Վալենսիայի» հետ ունի մինչև 2018 թվականը երկարաժամկետ պայամանգիր, սակայն խաղացողը դեմ չի լինի, եթե Ռուֆետեն նոր առաջարկով դիմի իրեն, իսկ կիսապաշտպան Դանի Պարեխոն, ով ամռանը կարող է հեռանալ «Վալենսիայից» դեռևս չի հարմարվում այն պահանջներին, որոնք կիրառված են իսպանացու պայմանագրում:
0 коммент.:
Отправить комментарий