пятница, 6 февраля 2015 г.

ԴԵ ՊԱՈՒԼ. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՌԵՎԱՆՇ

«Վալենսիայի» խաղացող Ռոդրիգո դե Պաուլը հայտարարել է, որ «Էսպանյոլի» դեմ չունեն վրեժի զգացողություն, բայց կարծում է, որ առաջիկա խաղում «թութակներին» հաղթելը հարկավոր է:


«Իսպանիայի գավաթում կրած պարտությունը ուրիշ նշանակություններ ունի:
Պետք է մեր հաշվին ավելացնենք ևս երեք միավոր Չեմպիոնների լիգային ավելի մոտ գտնվելու համար: Դա ևս մեկ հնարավորություն կլինի ամրապնդվելու մեր անփոփոխ դիրքերում: Այն գեղեցիկ և դիտարժան մարտահրավեր է լինելու», - ասել է արգենտինացին մամուլի ասուլիսի ժամանակ:

Դե Պաուլը կարծում է, որ չնայած Մեստալյայից հեռու պարտության շերտերը ավելացել են, այնուամենայնիվ իրավիճակը բավականին լավ է:
Ռոդրիգոն նաև չի մոռանում, որ վրեժն ու ռեվանշը չեն բնորոշում նույն պատկերը:

«Մենք ունենք 41 միավոր և չենք մտածում, թե արդյոք կհայտնվենք Չեմպիոնների լիգայում, որովհետև համոզված ենք, որ կարող ենք հասնել մեր նպատակին:
Գոյություն ունի ռեվանշ, բայց ոչ վրեժ: Դրանք այլ բաներ են:
Տանից հետու մենք ունեցել ենք փառահեղ հաղթանակներ, օրինակ՝ «Վիլյառեալի» հետ հանդիպումը, որը ֆանտաստիկ ստացվեց, այնպես որ կարծում եմ, որ մեր իրավիճակը մի քիչ չափազանցված է», - կիսապաշտպանի խոսքերն է մեջ բերում AS.com-ը:

0 коммент.:

Отправить комментарий