суббота, 7 февраля 2015 г.

FALLAS-ՈՒՄ ՉԵՆ ՄՈՌԱՆՈՒՄ ՆԱԵՎ ՊԻՏԵՐ ԼԻՄԻՆ

Los fallerros no se olvidan de Peter Lim y el Valencia CFՄարտի 19-ին տեղի կունենա Վալենսիա քաղաքի ամենհայտնի ամենամյա տոնակատարությունը, որը կոչվում է Fallas:
Այդ օրը քաղաքի կենտրոնական մասերում բերվում են փոքր, միջին կամ հսկայական չափսերի գունավոր տիկնիկներ, որոնք այրում են տոնակատարությունից հետո: Դրանք յուրաքանչյուրը խորհրդանշում են տարվա ընթացքում կատարված որևիցե դեպքի:

Fallas 2015-ի համար նախատեսվել են նաև «Վալենսիայի» սեփականատեր Պիտեր Լիմի գիպսաստվարաթղթե արկածային տիկնիկները, որոնք նույնպես ցուցադրվելու են մարտի 19-ին:
Վալենսիա են բերվել երեք տիկնիկներ, որտեղ առաջինում «Վալենսիայի» մարզաշապիկով կանգնած է Պիտեր Լիմը, չինական կատուն ձեռքին, իսկ հետևում դրված է «Վալենսիայի» նշանը, որտեղ չղջիկը փոխարինվել է չինական վիշապով:
Կան նաև Bankia-ի փակված փաստաթղթերը ձեռքին նախագահ Ամադեո Սալվոն և ամառային Bomba-ռումբը՝ Ալվարո Նեգրեդոն:

Այն ներկայացվելու է տոնի նույն օրը:
  1. .Մանրամասն տեսնելու համար մուտք գործեք հետևյալ հղումով - Նկարներ

0 коммент.:

Отправить комментарий