четверг, 26 февраля 2015 г.

ՌՈԴՐԻԳՈ. ՉԵՆՔ ՄՏԱԾՈՒՄ ՍԵՎԻԼՅԱ - ԱՏԼԵՏԻԿՈ ԽԱՂԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

«Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգո Մորենոն կարծում է, որ հանգստյան օրերին տարած աշխատանքները «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում ցույց կտան իրենց դրական կողմերը:
Իսպանացի հարձակվողի հաստատմամբ, թիմը չի մտածում Սևիլյա - Ատլետիկո Մադրիդ խաղի արդյունքի մասին:

«Նպատակն այն է, որ ավելի մեծացնենք առավելությունը մրցակիցների նկատմամբ:
Մենք պետք է առաջ շարժվենք, քանի որ արդեն բացել ենք լավագույն հնարավորությունը մեր և «Սևիլյայի» միջև:
Դիրքերում ամրապնդվելու համար յուրաքանչյուր բան կախված է մեզանից:
Ինքներս կախված ենք մեզանից և չենք մտածում Սևիլյա - Ատլետիկո խաղի արդյունքի մասին: Մրցաշարային աղյուսակում, եթե մենք լինեինք հինգերորդը, ապա ստիպված էինք լինելու հետևել վերևում գտնվող մրցակիցների խաղային ընթացքին, սակայն մենք հիմա գտնվում ենք լավագույն քառյակում», - ասել է Ռոդրիգոն:

0 коммент.:

Отправить комментарий