среда, 25 февраля 2015 г.

EL DESMARQUE. ՖԱԼԿԱՈՆ «ՎԱԼԵՆՍԻԱՅԻ» ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

Peter Lim s’interessa per Falcao
«Մանչեսթեր Յունայթեդի» կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոն հայտնվել է «Վալենսիայի» նշանառության տակ, այս մասին այսօր տեղեկացրել են EL Desmarque-ն, Blanquinegres-ը և Deportevalenciano-ն:
Տեղեկություններ կան, որ Ֆալկաոն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են ֆրանսիական «Մոնակոյին», ցանկություն է հայտնել մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»:
Սակայն մի շարք կայքեր մասնավորապես հեղինակավոր El Desmarque պարբերականը տեղեկացնում է, որ Չեմպիոնների լիգայի համար հնարավոր ուղեգիր վաստակելու դեպքում ակումբը ամռանը առաջարկով կդիմի անգլիական ակումբին, հարձակվողին գնելու համար:

Որոշ տեղեկությունների համաձայն «չղջիկների» սեփականատեր Պիտեր Լիմը պատրաստ է վճարել պահանջված գումարը Ռադամել Ֆալկաոյին իր թիմում տեսնելու համար:

0 коммент.:

Отправить комментарий