
Այսօր տեղի է ունեցել երկու կարևորագույն և վճռորոշ իրադարձություններ:
Baló d´Or 2014-ի մրցանակաբաշխությունում, վալենսիական ոսկե գնդակը բաժին է հասել Պակո Ալկասերին:
Քվեարկությունը տեղի է ունեցել բազմաթիվ կայքերում, իսկ գլխավոր կենտրոնում եղել է վալենսիական Superdeporte-ն:

«Ես շատ ուրախ եմ, որ կյանքիս հիշարժան պահերից մկը անցկացրեցի այստեղ և տեսա հուզված հարազատներիս և ընկերներիս: Ես պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Superdeporte-ին և բոլոր նրանց, ովքեր քվեարկել են ինձ»:
Տաղանդավոր երիտասարդի պատվին բացվեց նոր Pena Valencianista, որը կրելու է Պակո Ալկասերի անունը:

Օրվա ամենակարևոր և սպասված իրադարձությունը դարձավ Նիկոլաս Օտամենդիի վերադարձը:
Ժամեր առաջ վալենսիացիների պաշտոնական կայքը տեղեկացրեց Օտամենդիի շարք վերադառնալու մասին լուրը:
Պաշտպանը, ով ձախ կոճի վնասվածք էր ստացել կփորձի ներառվել հայտացուցակում:
Այսօր նա մարզվել է Սյուդադ Դեպորտիվայում և դուրս է գրվել անհատական ծրագրերով մարզվելու պարտականությունից:
0 коммент.:
Отправить комментарий