суббота, 7 марта 2015 г.

ՄԻՍՏԱ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԷԼ ՄԵԾ ՀԱՐՎԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ

«Վալենսիայի» և «Ատլետիկոյի» նախկին խաղացող Միգել Անխել Ֆերրեր Մարտինեսը կամ պարզապես Միստան երկու ակումբների կողմից էլ կարևոր է գնահատել վաղը կայանալիք Ատլետիկո Մադրիդ - Վալենսիա հանդիպման հաղթանակի անհրաժշտությունը:

«Հաղթանակը շատ կարևոր է երկու թիմերի համար: «Ատլետիկոյի» համար այս ամիսը դժվար ստացվեց: Ստիպված եղավ մի անգամից պայքարելու «Սևիլյայի», «Բայերի», իսկ հիմա էլ «Վալենսիայի» դեմ:
Սա երևի առաջին տարին է երբ «Վալենսիան» և «Ատլետիկոն» հավասար ուժերով են չափվում: Դժվար է ասել, թե ով կհաղթի, միայն կարող եմ ասել, որ յուրաքանչյուրի հաղթանակի դեպքում էլ մեծ հարված է լինելու:
Բարեբախտաբար մարզիչների միջև չկա որևիցե խնդիր, այդ պատճառով կարիք չկա դրդել որևէ մեկին լարված իրավիճակ ստեղծելու համար:
2006 թվականին «Վալենսիայից» տեղափոխվեցի Մադրիդյան թիմ: Այժմ «Ատլետիկո Մադրիդին» տեսնում եմ, որպես հասուն թիմ:
«Վալենսիայի» մասին կարող եմ միայն ասել այն, որ նրանք շատ բարդ մրցակիցներ են և յուրաքանչյուրին կարող են նետել խուճապի մեջ», - եզրափակել է իսպանացի նախկին խաղացողը:

0 коммент.:

Отправить комментарий