суббота, 18 апреля 2015 г.

ԲԱՐՍԵԼՈՆԱ - ՎԱԼԵՆՍԻԱ՝ 2:0


Իսպանական Պրիմերայի 32-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 2-0 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ:

Խաղի հաշիվը 52-րդ վայրկյանին բացեց դաշտի տերերի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը: Վալենսիացիները ևս կարող էին խփել արագ գոլ, սակայն սկզբնամասում բաց թողեցին մի քանի իրական գոլային պահեր: 10-րդ րոպեին «Վալենսիայի» իսպանացի կիսապաշտպան Դանիել Պարեխոն չկարողացավ նաև անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: Առաջին խաղակեսում հյուրերն ունեին նկատելի առավելություն, բայց չօգտվեցին դրանից:

Բարսելոնա - Վալենսիա՝ 2:0
Գոլերը՝ Սուարես 1, Մեսսի 90 + 40
Չիրացված 11 մետրանոց` Դանի Պարեխո 10 - («Վալենսիա»)

0 коммент.:

Отправить комментарий