воскресенье, 19 апреля 2015 г.

ՆՈՒՆՈՒ. ԿԱՐԵՎՈՐՆ ԱՅՆ Է, ՈՐ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԻԿ

Նունու
«Վալենսիայի» պորտուգալացի մարզիչ Նունու Էսպիրիտո Սանտուն հպարտ է Բարսելոնա - Վալենսիա խաղում իր կողմի խիզախ ելույթով:
Սանտուն ընդգծել է, որ առաջին կեսում ստեղծած հնարավորություններից օգտվելու դեպքում հանդիպման ելքը կարող էր այլ կերպ վճռվել:

«Առաջին խաղակեսում մենք կատարել ենք լավ աշխատանք: Հնարավոր սահմաններում ճնշեցինք մրցակցին սեփական կիսադաշտում, սակայն դրանցից ոչ ոք չհաջողվեց իրագործել:
Բարսելոնայից հեռանում ենք տխուր, բայց զայրացած, քանի որ մենք նույնպես փնտրում էինք լավագույնը հաղթանակին հասնելու համար: Այս մրցաշրջանի առաջին կեսում մենք ունեինք չափազանց շատ շանսեր, ստանալու փառահեղ արդյուքնը: Այս ամենի համար մենք իրոք զայրացած ենք:
Ես հպարտ եմ, բայց ոչ հպարտ այն պատճառով, որ դժվար աշխատանք ենք արել, այլ պարզապես ստիպեցինք շատերին հավատալ, որ մենք նույնպես արժանի էինք հաղթանակին:
Մենք համոզված ենք, որ մենք ճիշտ ուղու վրա ենք և յուրաքանչյուր օր ավելի ենք բարելավում մեր խաղային մակարդակը: Կարևոր է նաև այն, որ մեր աշխատանքը գնահատվում է», - ասել է պորտուգալացի մասնագետը:

0 коммент.:

Отправить комментарий